Աժ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու օրենքի նախագիծը՝ կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:
ԱԺ նախորդ քառօրյայում «ներհանրապետական» աղմուկ բարձրացրած «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագիծն այսօր վերստին քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում:
Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների տարիներին մշտապես քննարկման հարց է եղել զինվորական ծառայության համար զորակոչիկների պարտադիր տարկետման իրավունքի վերացումը: Այս անգամ դրա հեղինակներն են պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, սակայն «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում այդ փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում այսօր նախատեսված լսումներ տեղի չունեցան:
Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ նամակներն ու տեղեկատվական նյութերն է ուղարկել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին:
Կառավարությունը երեկ հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի եզրակացության նախագծին, հաջորդ քայլը պիտի անի ԱԺ-ն:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...